ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա. Փաշինյան

Ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա. Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ մեկնարկած հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Արկադի Խաչատրյանին հետաքրքրեց, թե վարչապետն արդյունավե՞տ է համարում անցած տարվա վերջին հանրային քննարկման ներկայացված՝ համապարփակ բժշկական ապահովագրության հայեցակարգը, որով նախատեսվում է նպատակային առողջապահական նոր հարկատեսակի ներդրումը 6 տոկոսի չափով:

Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ ինքն անձամբ ձևավորված տեսակետ այդ հարցի առումով չունի, և կառավարությունում էլ միասնական կարծիք չկա: Առողջապահության նախարարն այն հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար:

«Մենք ձևակերպել ենք մեր խնդիրը: Եվ մեր խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա: Մենք պետք է լուծենք խնդիր, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները ունենան պատշաճ առողջապահություն: Այս առումով արձանագրում ենք, որ կառավարությունում դեռևս միասնական կարծիք չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: