կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք. պատգամավոր

Ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք. պատգամավոր

Վերջին օրերին բանակում ոչ մարտական պայմաններում կորցրեցինք երիտասարդ հայ տղաների՝ անտարբերության, անկազմակերպվածության և անփութության հետևանքով. բանակում օրինաչափ են դարձել ինքնասպանությունները, դժբախտ պատահարները, սպանությունները: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

՛՛Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է շարունակական մահերի, դժբախտ պատահարների հետ: Այսօր երկրում չկա մի պաշտոնյա, որ խոստովանի իր անկարողությունը և հեռանա զբաղեցրած պաշտոնից՛՛,-ասաց նա և հարց հնչեցրեց, թե ով է պատասխանատու այս ամենի համար:

Նա խնդիրներ արձանագրեց նաեւ այլ ոլորտներում եւ շարունակեց.  ՛՛Դադարեցրեք մանիպուլացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությանը։ Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակներ, կախիչներ, բայց հեռու մնացեք երկրի կառավարումից։ Ձեր ամեն օրը նոր չարիք և արհավիրքներ է բերում մեր երկրին՛՛:

 

  • Կիսվել: