ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոչ մի ղեկավար այդպես չի քծնել Պուտինին, ինչպես Նիկոլ Փաշինյանը. Վազգեն Մանուկյան

Ոչ մի ղեկավար այդպես չի քծնել Պուտինին, ինչպես Նիկոլ Փաշինյանը. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո հետզհետե երբեմն խորամանկ քայլերով, երբեմն հիմար քայլերով Ռուսաստանից պոկվելու կուրս էր գնում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ  ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ  դա դրսից թելադրված խոսք է, նույնը եղել է նաեւ Ուկրաինայում, Վրաստանում:

՛՛Եթե այդ կուրսը չլիներ, ոչ պատերազմ կլիներ, ոչ էլ այսքան կորուստ կունենայինք: Ինքը մտածում է, որ գնում է էնտեղ քծնում է Պուտինին: Ոչ մի նախագահ այդպես չի քծնել, ինչպես ինքն է քծնում, մյուս կողմից էլ այսպիսի բաներ է անում: Ինքը դիմացիններին հիմարի տե՞ղ է դրել: Իրենք այդ խաղերը շատ լավ հասկանում են:

Ինքը միտումնավոր ջարդում է այդ հարաբերությունները եւ դա ջարդվելու է մեր գլխին: Նա իր այդ կուրսով կրակի մեջ է գցում Հայաստանը: Սա շարունակվելու է: Այն, ինչ մեզ հետ կատարվել է, սարսափելի է, բայց այն, ինչ սպասվում է, ավելի սարսափելի է: Մենք Սյունիքն էլ կարող է կորցնենք: Ընդհնրապես, հայ ժողովուրդը այստեղից թողնելու է, գնալու է՛՛,-ասաց Մանուկյանը:

  • Կիսվել: