հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու. Սամվել Ֆարմանյան

Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու. Սամվել Ֆարմանյան

Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով իր քրոջ` Անահիտ Ֆարմանյանի հանդեպ հետախուզում հայտարարելու որոշմանը:

«Փաստաբանները մասնագիտական անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքն ու օրինականությունը ընդամենը հետապնդումների բութ գործիք են Նիկոլի ու իր կամակատար սասունների ձեռքում:

Երբ անխուսափելիորեն վրա կհասնի գրված ու չգրված բոլոր օրենքները խախտելու և կարմիր գծերը հատելու համար հատուցում ստանալու պահը, դուք նախ կամաչեք, հետո սրտաճմլիկ բացատրություններ կմոգոնեք ու իրար վրա կգցեք, ապա ներողամտություն կհայցեք ու վերջում ստիպված կլինեք հասկանալ, որ պարտվեցիք, որովհետև ատում էիք»,-գրել է Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՔԾ հայտարրաության մեջ ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` 31.10.2019թ.-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և 01.11.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»:

  • Կիսվել: