հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ոչ»-ի նախաձեռնություն չհիմնելը բացասաբար կանդրադառնա. Իոաննիսյանը` ԼՀԿ-ի որոշման մասին

«Ոչ»-ի նախաձեռնություն չհիմնելը բացասաբար կանդրադառնա. Իոաննիսյանը` ԼՀԿ-ի որոշման մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության` «Ոչ»-ի շտաբ չձևավորելու որոշմանը: Իոաննիսյանը գրել է.

«Եթե ինձ համար ընկալելի է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը, այդուհանդերձ, «Ոչ»-ի նախաձեռնություն չհիմնելը բացասաբար կանդրադառնա հանրաքվեի մրցակցայնության վրա: Ափսոս: Իսկ հանրաքվեն, այստեղ երկու կարծիք չկա, պետք է լինի մրցակցային»:
 

Իոաննիսյանի այս հայտարարությանն արձագանքել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը.

«Դանիելն էլ հաստատեց, որ իշխանություններին «Ոչ»-ի կողմը խիստ անհրաժեշտություն է: Այսքանից հետո տեսնենք` ո՞վ է այդ ծառայությունը մատուցելու իշխանություններին»:

  • Կիսվել: