չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ո՞վ ես դու, որ որոշես». Սիսակ Գաբրիելյանը՝ Սերժ Սարգսյանին

«Ո՞վ ես դու, որ որոշես». Սիսակ Գաբրիելյանը՝ Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել ՀՀ-ում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին։

«Վերջերս Սերժ Սարգսյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ հարց էր հնչել՝ ինչո՞ւ չկալանավորեցիք, երբ մտան Ռադիոտուն, մարդը ասում ա՝ դե ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք, որ պետք չի տենց բան անել: Ես զարմանում եմ՝ մինչև հիմա ինչի՞ իրավապահներն այս հայտարարության հետքով չեն գնում, որովհետև՝ ո՞վ ես դու, որ կարող ես որոշել՝ ինչ-որ հանցագործություն կատարող անձի կալանավորեն, թե՞ ոչ»,- հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը։

Հիշեցնենք՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին։

  • Կիսվել: