շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ո՞վ է ձեզ դավաճանել է, որ այսօր ավելի վատ եք խոսում հայերեն. Փաշինյանը՝ Շվեյցարիայի հայերին

Ո՞վ է ձեզ դավաճանել է, որ այսօր ավելի վատ եք խոսում հայերեն. Փաշինյանը՝ Շվեյցարիայի հայերին

«Մենք չպետք է գնանք պատմության հետևից, մենք պետք է գնանք կյանքի հետևից»,-Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բարբառների գործածության նվազման մասին։

Նա ներողություն խնդրեց ներկաներից, ասաց՝ այստեղ նստածների մեծ մասն անգամ արևմտահայերեն դժվար է խոսում։

«50 տարի առաջ ձեր շփման միջավայրն ավելի հայկական էր, քան հիմա։ Բա այստեղ էլ մեր դավաճան կառավարությունը չկա, ինչի՞ է ըտենց։ Էդ դեպքում ո՞ւմ ենք մեղադրում դավաճանության մեջ։ Ո՞վ է Ձեզ դավաճանել, որ այսօր ավելի վատ եք խոսում արևմտահայերեն, քան 30 տարի առաջ։ Ո՞վ է  դավաճանության մեղավորը, եկեք, գնանք, բռնենք, դատենք»,-ասաց նա։

։

  • Կիսվել: