ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ո՞վ է ամենավտանգավոր պատգամավորը՝ ըստ Աղազարյանի

Ո՞վ է ամենավտանգավոր պատգամավորը՝ ըստ Աղազարյանի

Այսօր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց, թե ընդդիմադիրներից ով է իր համար ամենավտանգավոր պատգամավորը: 

Նա նշեց. ՛՛Ես վտանգավոր եմ համարում Տիգրան Աբրահամյանին: Ինչո՞ւ, որովհետև Աննա Մկրտչյանը երիտասարդ է, ցավով է ապրում էն կորուստները, որոնք մենք ունեցել ենք, և զգացմունքային ֆոնի վրա երբեմն թույլ է տալիս ավելորդություններ, թող ների ինքը ինձ: Բայց Տիգրան Աբրահամյանը սադիստի համառությամբ միտք է ասում, օրինակ՝ եռակողմ հայտարարության մասին, որը կետերով գրված է, բայց նա ասում է՝ չկար, դուք տվեցիք էդ հողերը՛՛:

  • Կիսվել: