չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ո՞րն է Միքայել Արզումանյանին կալանքի տակ պահելու հիմքը. Քյարամյանը պարզաբանում է

Ո՞րն է Միքայել Արզումանյանին կալանքի տակ պահելու հիմքը. Քյարամյանը պարզաբանում է

Նախաքննության ընթացքում Արցախի ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանը տասնյակ փաստարկներ է բերել, տասնյակ մարդկանց է վկայակոչել, որոնք ստուգվել են ու պարզվել է, որ օբյեկտիվ իրականության հետ կապ չունեն, այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Սա էլ եղել է նրան կալանքի տակ պահելու հիմքերից մեկը»,-հավելեց նա։

Արզումանյանի մասին հարցը Քյարամյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` նշելով, որ Միքայել Արզումանյանի գործը քաղաքական նպատակահարմարություն է եղել և հորդորեց, որ հանուն սպայի պատվի, ամեն ինչ անեն, որ նրա խափանման միջոցը փոխվի։

  • Կիսվել: