երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ո՛ր դեպքում Թուրքիան կբացի սահմանները ՀՀ-ի հետ. Էրդողանի պատասխանը

Ո՛ր դեպքում Թուրքիան կբացի սահմանները ՀՀ-ի հետ. Էրդողանի պատասխանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, թե ո՛ր դեպքում Թուրքիան կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները եւ կբացի սահմանները։

Ինչպես տեղեկացնում է Anadolu-ն՝ Էրդողանը հայտարարել է, որ երբ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի, Թուրքիան կկարգավորի հարաբերությունները, կբացի ցամաքային ու օդային սահմաններն ու երկաթգիծը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել է Էրդողանի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Կիսվել: