երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ԱԺ հանձնաժողովի հայտարարությունը՝ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ․ Ուղիղ

Արցախի ԱԺ հանձնաժողովի հայտարարությունը՝ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ․ Ուղիղ

Դեկտեմբերի 26-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։
Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր։
Խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

  • Կիսվել: