երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ Մհեր Գրիգորյան

Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ Մհեր Գրիգորյան

Եթե ոչ Ալմաթայի հռչակագիրը, ապա, ըստ ձեզ, ո՞րը իրավական հիմք պետք է դառնա մեր աշխատանքի համար։ Այս մասին, այսօր ԱԺ-ում դիմելով լրագրողներին՝ հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Եթե չգիտեք, ուրեմն պետք է վստահեք մեզ: Ձեր գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում: Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ վերականգնվել է սահմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով Կիրացի հատվածում տեղի ունեցածին, Մհեր Գրիգորյանն ասաց. «Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Կիրանցում»:

Հարցին՝ ոչինչ տեղի չի ունեցե՞լ Կիրանցում, նա արձագանքեց. «Շատ բան է տեղի ունեցել»:

Գրիգորյանը, սակայն, չցանկացավ խոսել Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել. «Եկեք թեմայից չշեղվենք, դա սրան չի վերաբերում: Ես կաշկանդված եմ շատ բովանդակային պատասխաներ տալու, քանի որ կա աշխատակարգ, որով հստակ սահմանվում է, որ մնում ենք այն շրջանակներում, որոնք հրապարակվում են: Բայց այո, բոլոր հարցերը քննարկվում են»,- ասաց նա:

  • Կիսվել: