հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ ԵՄ տարբերակ չկա, կա ադրբեջանական ու կա հայկական տարբերակ․ Պարույր Հովհաննիսյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ ԵՄ տարբերակ չկա, կա ադրբեջանական ու կա հայկական տարբերակ․ Պարույր Հովհաննիսյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ ԵՄ տարբերակ չկա, կա ադրբեջանական ու կա հայկական տարբերակ, այլ տարբերակ չկա, այսինքն՝ այլ փասաթուղթ չի ստեղծվել որևէ մայրաքաղաքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին։

«Այժմյան բանակցությունները՝ ԱԳ նախարարների մակարդակով, ընթանում է 2 կողմերի մոտեցումների շուրջ։ Բանակցում են հիմնական սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ պետք է կառուցվեն 2 հարևան պետությունների հարաբերությունները»,-նշեց փոխնախարարը։

«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պիտի կառուցվեն երկու երկրների հարաբերությունները , որն իհարկե ընդգրկում է  տարածքային ամբողջականության  ճանաչում, այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը  և տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի  համաձայնագրի հիման վրա։ Պրահայում դրա շուրջ հաջողվեց հասնել ինչ-որ համաձայնության՝  շարունակել բանակցություններն այդ սկզբունքով, մի փաստաթղթով, որը երկու  երկիրն էլ ստորագրել են և վավերացրել են 90-ականների սկզբին ։ Ամբողջ փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմաթիի փաստաթղթղերի և  մի շարք այլ փաստաթղթերի հիման վրա, որը և ՀՀ-ն, և Ադրբեջանը արդեն իսկ ստորագրել են և ընդունել են »,- նշեց Հովհաննիսյանը։ 

«Մենք երբևիցե չենք կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ի հետ, նման խնդիր չի եղել, մենք երբեք չենք տեսել այդ խնդիրը՝ որպես տարածքային ամբողջականության հարց»,- նշեց Հովհաննիսյանն այն հարցին ի պատասխան, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ չի՞ նշանակում ընդունել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

Լրագրողի հարցին, թե ինչու՞ է ԼՂ հարցը տարանջատվում հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ բանակցություններից, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այդ հարցերը, իսկապես, այլ բնույթի հարցեր են, նախկինում ունեինք միայն ԼՂ հիմնահարց, հիմա ունենք ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության խնդիր»։

  • Կիսվել: