շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը «Philos Project»-ի պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԳ փոխնախարարը «Philos Project»-ի պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Հունիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկաներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրմանը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին։

Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին։

  • Կիսվել: