երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավրովը եւ ՀՀ արտգործնախարարը քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը

Լավրովը եւ ՀՀ արտգործնախարարը քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հարցը, տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային թեմատիկայի վերաբերյալ։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններում ջանքերի ակտիվացման հրատապության մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան»,- նշվել է նախարարության հայտարարությունում։

Բացի այդ, նշել է գերատեսչությունը, նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերը, ինչպես նաեւ ճշտել միջազգային հարթակներում համագործակցության զարգացման մոտեցումները՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։

Նյու Դելիում կայացած բանակցություններն անցել են բարեկամական եւ վստահալից մթնոլորտում, նախարարները պայմանավորվել են հետագա դիվանագիտական շփումների մասին, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: