ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել. Նիկոլ Փաշինյան

Նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել. Նիկոլ Փաշինյան

Եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, թե որևէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ դա անել: Այս մասին այսօր Վրաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով կադրային քաղաքականության մաին:

«Ես կարծում եմ, որ ամեն մարդու ամենամեծ ուսուցիչն իր սխալներն են: Երբ քո միջավայրն իդեալական է, դու փոխվելու ու փոխելու անհրաժեշտություն չես ունենում: Իդեալականությունը լճացման նախապայման է: Սխալներ ու ձախողումներ միշտ պետք է լինեն, այլ բան, որ դրանք ճակատագրական չպետք է լինեն: Սա է առաջընթացի հիմնական բանձևը»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, պետք է համարձակություն ունենալ կայացնել որոշումներ՝ գիտակցելով, որ սխալներ լինելու են.

«Սխալն առաջընթացի կարևորագույն գնահատական է: Եթե վախենում ես սխալվելուց, մնալու ես նույն տեղում կանգնած: Կարևոր է, որ մենք չենք վախենում կադրային քաղաքականության սխալները խոստովանելուց: Եթե մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվում կոռուպցիայի մեղադրանքով, դա ինչ-որ տեղ խոստովանություն է, որ ամեն ինչ իդելական չէ: Մենք մեր ժողովրդին չենք խաբում: Ամենակարևոր բանը վստահությունն է, ժողովուրդը պետք է 100 տոկոսով վստահ լինի՝ այս կառավարությունը որևէ բան չի թաքցնելու: Մենք մեր թերությունները չենք թաքցնում: Մենք խոստացել ենք որ չենք խաբելու»:

 

«Դավաճանություն ու դավաճանություններ ևս եղել են ու հնարավոր է կրկին լինեն: Դա էլ է սխալի խոստովանություն: Երբ մտածում եմ այդ մասին, ինձ օգնության է գալիս Ավետարանը: Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ եղան»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: