հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի և բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան

Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի և բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան

 Ազգային ժողովը աշխատելու է և քննարկելու է այն հարցերը, որոնք օրակարգի մեջ են և անդրադառնալու է հրատապ հարցերին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Երեկ առավոտվանից «Ֆեյսբուք»-ում բազմոցի վրա նստած որոշ վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ Ազգային ժողովի աշխատանքին՝ բա ի՞նչ օրակարգ են քննարկում այստեղ, այս ի՞նչ հարցեր են: Նախ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգն ամիսներ առաջ է ձևավորվում և այդ օրակարգից չենք կարող շեղվել: Եթե անհրաժեշտություն է լինում, շատ լավ էլ շեղվում ենք և փորձում ենք իրականացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Բայց, հարգելի գործընկերներ, նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի և պետական համակարգի մեջ նախ Ազգային ժողովը պետք է աշխատի բնականոն եղանակով: Եվ որևիցե մեկը իրավունք չունի խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը: Ի վերջո, չմոռանանք, որ խնդիրների մի մասը սկսեց նրանից, երբ Ազգային ժողովի գործունեությունը դեռևս 1999 խաթարվեց»,- ասաց Վարդանյանը:

  • Կիսվել: