չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԻՊ-ը բոլորի պաշտպանն է, ոչ թե ընդդիմության, իշխանության կամ որևէ քաղաքական ուժի. Վլադիմիր Վարդանյան

ՄԻՊ-ը բոլորի պաշտպանն է, ոչ թե ընդդիմության, իշխանության կամ որևէ քաղաքական ուժի. Վլադիմիր Վարդանյան

Եթե այս գործընթացը Սահմանադրության խախտմամբ է իրականացվում, այդ դեպքում ինչու եք մասնակցել, եթե ի սկզբանե համարում էիք՝ հակասահմադրական է: Այս մասին այսօր Ազգային ժողովում, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որտեղ ՄԻՊ պաշտոնում առաջադրվում էր ընդդիմության ներկայացրած Էդգար Ղազարյանի թեկնածությունը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաքելությունն է այստեղ համոզել մեզ բոլորիս, որ նա ունի այն ունակությունները և որակները, որ աշխատի այդ պաշտոնում, այլ ոչ թե վիրավորի: Բայց եթե հրաշք տեղի ունենար՝ Էդգար Ղազարյանը մեկ օրով լիներ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, կուզենայի տեսնել, թե կարողանալո՞ւ է առաջնորդվել իր սահմանադրական առաքելությամբ և պաշտպանել բոլորին, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորի պաշտպանն է, ոչ թե ընդդիմության, իշխանության կամ որևէ քաղաքական ուժի»,- ասաց նա: Նա նկատեց, որ Էդգար Ղազարյանը փորձում է առաջադրվել բոլոր պաշտոններում:

  • Կիսվել: