շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նրանք, որոնք չեն խոսում մինչև Քուռ հասնելու մասին, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակների. Զուրաբյան

Նրանք, որոնք չեն խոսում մինչև Քուռ հասնելու մասին, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակների. Զուրաբյան

1990-ականներին մենք փայլուն էինք կռվում, սակայն չէինք հասնի որևէ արդյունքի, եթե չլիներ պետական լրջագույն կազմակերպում։ Այս մասին այսօր Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ ազգայնականն է։ Եթե հայ ազգը չկարողանա քաղաքական գործիչներին դատել ըստ արժանվույն, մենք ապագա չենք ունենա։ Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ բաներ չեն ասում, չեն խոսում մինչև Քուռ հասնելու մասին, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակներին։ 1990-ական թվականների հաղթանակի բանալին սա էր՛՛:

Ըստ Զուրաբյանի՝ այս ընտրությունները հատուկ գործողություն են պետությունը փրկելու ուղղությամբ, ինչպես նար՝ արդյունքն են պատերազմի. ՛՛Ընտրությունները չէին լինի, եթե չլիներ պատերազմը,որը,  ցավոք, Հայաստանի և Արցախի համար ավարտվեց պարտությամբ։ Որևէ հասարակության մեջ ոչ մի բան ավելի թանկ չի համարվում, քան մարդու պատրաստակամությունը զոհաբերել սեփական կյանքը և անվտանգությունը՝ հանուն հողի ու տան պաշտպանությանը՛՛։

Նա նշեց, որ, իր կարծիքով, ուժեղ են այն հասարակությունները և ազգերն, որոնք կարողանում են իրենց զինվորի նկատմամբ անհրաժեշտ պետական հոգատարությունը ցուցաբերել։

Զուրաբյանն ասաց. ՛՛Պետական հոգատարության համար մենք առաջին հերթին պետք է ունենանք պետություն, որը կարողանում է այդ հոգատարությունը կազմակերպել։ Տպավորություն է, որ այսօրվա գործող իշխանությունները հայտնվել են մի ճահճի մեջ և մեզ էլ են այդ ճահիճը տանում։ Մենք այսօր մոտեցել ենք այն շեմին, որ պետականությունը վնասված է, և մենք պետություն կարծես չունենք։

Ես չեմ կարծում եմ, որ մեր պետության թուլացումը միայն պատերազմի հետևանքն է։ Իրականում մեր պետության թուլացումը արդեն կարելի էր ակնկալել մեր իշխանությունների որդեգրած մտածելակերպից՛՛:

  • Կիսվել: