ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Նպատակը արքունական կյանքի մասին ինձ մանրամասներ հաղորդող թելի ծայրը բռնելն է. Սամսոնյան

Նպատակը արքունական կյանքի մասին ինձ մանրամասներ հաղորդող թելի ծայրը բռնելն է. Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ իր՝ երեկ ՀՔԾ հրավիրվելուն և ասաց, որ ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կատարել է ապօրինություն և, օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները գերազանցելով, «կոնսպեկտել» իր ցուցմունքը:

Ըստ Սամսոնյանի՝ նպատակն այն էր, որ ինքը հրաժարվեր ցուցմունք տալուց: Դա, նրա խոսքվո, քննիչին չի հաջողվել, որովհետև ինքը, այնուամենայնիվ, ցուցմունք տվել է, իսկ քննիչը պարտավոր էր իր ցուցմունքը բառացի արձանագրել:

Նարեկ Սամսոնյանը վստահ է, որ իր գրած ցուցմունքը նենգափոխվել է։ Նա նշեց.
«Քննիչնը ՀՔԾ-ի կողմից արձանագրեց քաղաքական ակնհայտ հետապնդումը՝ ասելով, որ նրանց բացառապես հետաքրքում է, թե ով է իմ աղբյուրը, և ես այն պետք է բացահայտեմ։ Սա բառիս բուն իմաստով խոսքի ազատության դեմ ուղղակի արշավ է։ Ես նաև լրատվամիջոցի  ղեկավար եմ և իրավունք ունեմ աղբյուր չբացահայտելու։ Աղբյուրի բացահայտման մասին խոսք լինել չի կարող, որովհետև այս իշխանության պայմաններում որևէ աղբյուրի բացահայտում՝ նշանակում է քաղաքական ուղղակի հարվածի տակ դնել այդ աղբյուրին»։

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության, որն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ:

ՀՔԾ-ից հայտնել էին, որ Ն. Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց, մինչդեռ հարցաքննությունից հետո Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, իբրև թե ՀՔԾ-ն համաձայնել էր իր հրապարակման հետ՝ վարչապետի կողմից 3000 դոլարով սև խավիար ձեռք բերելու վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սամսոնյանը հայտարարել էր, իբրև վարչապետի ընտանիքը ամեն ամիս երևանյան ռեստորաններից մեկում կիլոգրամը 3000 դոլարով սև խավիար է ձեռք բերում:

  • Կիսվել: