ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել. Փաշինյան

Նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել. Փաշինյան

Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում:

«Մենք նպատակ ունենք տարածաշրջանում հաստատել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Մենք չենք ուզում, որ, օրինակ, 2-3 տարի հետո այս իրավիճակը կրկնվի: Բայց Հայաստանը երբեք չի գործելու ի վնաս իր ազգային շահի և Լեռնային Ղարաբաղի շահի»,-նշել է Փաշինյանը:

  • Կիսվել: