շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արդարադատության նախարարի տեղակալը ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից․ Նա կամավորագրվել է

Արդարադատության նախարարի տեղակալը ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից․ Նա կամավորագրվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից: 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

  • Կիսվել: