երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մենք 28 զոհ ենք ունեցել. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մենք 28 զոհ ենք ունեցել. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մենք 28 զոհ ենք ունեցել, այդ թվում Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ընդգծեց, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո թե Արցախում, թե ՀՀ սահմաններին Ադրբեջանը պարբերաբար խախտում է այն:
 
«Տեղի են ունեցել ընդհուպ ռազմական գործողություններ, այդ թվում Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում, ինչպես նաև Հայաստանի Սոտք-Խոզնավար հատվածում: Պետք է ասեմ նաև, որ այսօր հաստատված մեր 40 գերիների մեծ մասը, մոտ 90% գերեվարվել են դարձյալ նոյեմբերի 9-ից հետո: Եվ Ադրբեջանի այն պատճառաբանությունները, որ դրանք ռազմագերի չեն և այլն, ընդհանրապես անհիմն են, քանզի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է բոլոր գերիների, պատանդների, ռազմագերիների և այլ գերեվարված անձանց անհապաղ վերադարձի մասին: Այսինքն Ադրբեջանի բառախաղը, թե իրենց մոտ պահվող անձիք ռազմագերի չեն, այդ իսկ պատճառով վերադարձի ենթակա չեն, անհիմն են: Այս ամենը շատ մտահոգիչ է»,- պարզաբանեց ՀՀ վարչապետը:
 
Վարչապետը նաև արձանագրեց, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների մինչ այժմ ամրագրված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակչության վերադարձի իրավունքը, ինչպես նաև չի լուծվել ապաշրջափակման հարցերը. «Թեպետ այդ ուղղությամբ շատ կարևոր աշխատանք է տարվում և ես հույս ունեմ առաջիկայում մենք կոնկրետ արդյունքի կհասնենք»: «Հրադադարի ռեժիմի խատումները, զոհերը բերում են այն եզրակացության, որ Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների մանդատը վարկաբեկելու ուղեգիծ»,- եզրափակեց վարչապետը:

  • Կիսվել: