չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորվել է ոչ մի կերպ վտանգի չենթարկել այդտեղով ազատ երթևեկությունը․ Ռուբինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորվել է ոչ մի կերպ վտանգի չենթարկել այդտեղով ազատ երթևեկությունը․ Ռուբինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը չի գտնվում ո՛չ ԼՂ ՊԲ, ո՛չ ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո։ Այս մասին արտահերթ նիստում խոսեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանն իր հերթին պարտավորվել է ոչ մի կերպ վտանգի չենթարկել այդտեղով ազատ երթևեկությունը»,- ասաց Ռուբինյանը։

Ըստ Ռուբինյանի՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի հետևյալ կերպ. Ադրբեջանը պետք է դադարի խախտել նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, և ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է վերականգնի իր ուղիղ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ․

«Հարգելի գործընկերներ, համաձա՞յն եք արդյոք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխում է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի հետևյալ երկու կոմպոնենտների իրագործմամբ՝ Ադրբեջանը պիտի դադարի խախտել նոյեմբերի 9-ի  հայտարարության 6-րդ կետը  և ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է վերականգնի վերասկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։ Եթե համաձայն եք ՝ եկեք ասեք՝ այո»։ 

  • Կիսվել: