չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Նոյեմբերի 8-ից ԱՄՆ կարելի է մուտք գործել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ կարելի է մուտք գործել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում

ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։ 
 
Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։

  • Կիսվել: