ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Նորք» ԻՀԿ տնօրեն Մհեր Դավիդյանցն Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Նորք» ԻՀԿ տնօրեն Մհեր Դավիդյանցն Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից հայտնում են.

«Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրեց արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։

 Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։

 Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»։

  • Կիսվել: