Արաղչին ամերիկյան պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է անվանել
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող տնտեսական ճնշումը և պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են, այլ ոչ թե դիվանագիտություն, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ն այժմ տնտեսական զրկանքներն օգտագործում է որպես զենք, որպես կոլեկտիվ պատժի և քաղաքական հարկադրանքի գործիք։ Սա դիվանագիտություն չէ։ Սա հարկադրանք և տնտեսական ահաբեկչություն է», – լրագրողներին ասել է Արաղչին։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները դիտավորյալ ծանր վնաս է հասցնում Իրանի ժողովրդին և ուղղակիորեն խախտում է նրանց հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի, առողջության, դեղորայքի և սննդի հասանելիության իրավունքները։



