ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոր ընտրության դեպքում այս իշխանությունը մեծամասնություն չի վերցնելու․ հասարակությունն ուզում է իրավունքի իշխանություն․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նոր ընտրության դեպքում այս իշխանությունը մեծամասնություն չի վերցնելու․ հասարակությունն ուզում է իրավունքի իշխանություն․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ես կարող եմ պնդել, որ նոր ընտրության դեպքում այս իշխանությունը մեծամասնություն չի վերցնելու, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Քաղաքական գործիչն ընդգծեց՝ երկրում քաղբանտարկյալների առկայությունը, դատական համակարգի, մասնավորապես, դատավոր Բորիս Բախշիյանի, տեղական իշխանությունների նկատմամբ իշխանության քայլերը միտված են միանձնյա կառավարում հաստատելուն, սակայն հասարակության բոլոր շերտերը իրավունքի իշխանություն են ուզում։

«Ես կարծում եմ, որ մենք մտնում ենք մեզ համար ճակատագրական շրջան, և ազատ, անկախ հասարակությունը, լրագրողները, դատավորները, մասնագետները ուզում են իրավունքի իշխանություն մեր տան մեջ, մեր հայրենիքում։ Նաև մեր իրավունքները աշխարհում յուրովի պետք է ոտքի կանգնեն, որովհետև այստեղ արդեն Հայաստանի Հանրապետության ազատությունն ու ինքնիշխանությունն է դրված։ Եվ ես, որ չարություն չունեմ, դավադրական տեսություններ չունեմ, պետք է ասեմ, որ սրա համար չէ, որ մեր պետական դրոշը բարձրացավ ՄԱԿ-ի շենքում 30 տարի առաջ», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

  • Կիսվել: