չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նոր մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից

Նոր մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից

168.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել Ազգային ժողովում (ԱԺ) երեկ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր ֆրակցիաների հանդիպումից:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանն ԱԺ է գնացած եղել մեկ օրակարգով՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ ստորագրել հուշագիր, հրաժարական ներկայացնել, փոխհամաձայնեցված գնալ արտահերթ ընտրությունների, սակայն պայմանով, որ ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ  ընտրություններն ինքը կազմակերպի:

Թե՛ «Բարգավաճ Հայաստան», և թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները մերժել են առաջարկը, նշել, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է, և այլ օրակարգ քննարկելն անիմաստ է:

Փաշինյանը կատեգորիկ հրաժավել է, ասել, որ այդ պարագայում իր օրակարգում հրաժարականի հարց չկա, և ինքը կշարունակի արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները: Խոսքն Արման Բաբաջանյանի գլխավորած ուժի, «Քաղաքացու որոշում» և «Սասնա ծռեր» կուսակցությունների մասին է:

Սա էր, թերևս, պատճառը, որ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել, իսկ Էդմոնն Մարուքյանն առավել կտրուկ արտահայտվեց՝ նշելով, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

  • Կիսվել: