երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր կարգավորմամբ պատգամավորներն ԱԺ նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ

Նոր կարգավորմամբ պատգամավորներն ԱԺ նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող նոր կարգավորմամբ երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նիստում: 

Երդման վերաբերյալ նախկինում օրենսդրությամբ սահմանված է եղել ստորագրման պահանջ, սակայն միայն հետագայում տեղերը համալրող պատգամավորների համար: 

Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արփի Դավոյանը: 

  • Կիսվել: