հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նոր ՀՀԿ-ն ու ՕԵ՞Կ-ն եք. ձեր կենսագրականը լիքը բաց տեղեր ունի. ավագանու անդամը՝ Արմեն Փամբուխչյանին

Նոր ՀՀԿ-ն ու ՕԵ՞Կ-ն եք. ձեր կենսագրականը լիքը բաց տեղեր ունի. ավագանու անդամը՝ Արմեն Փամբուխչյանին

2007-2017 թվականը ձեր կենսագրության մեջ բաց է, ինչ եք արել այդ տարիներին: Այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում դիմելով քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածու Արմեն Փամբուխչյանին, հարց ուղղեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Դուք 2018-ին ասացիք՝ հեղափոխություն ենք արել, հիմա ուզում եմ հասկանամ՝ իշխանափոխություն, թե հեղափոխություն, որովհետեւ այստեղ ունենք  մարդ, որ քրեական գործով է անցնում, ձախ կողմում նստած է, այստեղ ունենք մարդ, որ փոխքաղաքապետի թեկնածու է, բայց իր հայտարարագրի մեջ ոչ մի բան չի գրել: Էս մարդն ի՞նչ է անելու քաղաքապետարանում, որ զրո կոպեկ ունի:

Հետո կարդում ես իր կենսագրությունը, ՍՊԸ-ի տնօրեն է եղել 2023 թվականին, նախկինում էլ պետական մարմիններում է աշխատել: Որպես ՍՊԸ-ի տնօրեն իր աշխատավարձը չի ներկայացրել: «Հետքը» գրում է, որ ինքը միլիոնավոր դրամներ է պարտք պետությանը: Հիմա դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵ՞Կ-ն եք»,-ասաց Զարոկյանը:

Ի պատասխան Արմեն Փամբուխչյանն ասաց, որ իր կենսագրությունը ամբողջությամբ ներկայացված է եւ ներկայացրեց թե ինչ գործունեություն է ծավալել 2008-ից մինչեւ 2017 թվականը:

  • Կիսվել: