հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է` ինչ պաշտոն է զբաղեցնելու Արմեն Փամբուխչյանը

Հայտնի է` ինչ պաշտոն է զբաղեցնելու Արմեն Փամբուխչյանը

Նշանակվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ինքը կառավարությունից եկավ խորհրդարան, եթե կրկին վերադառնալու է այնտեղ, պատգամավորը նշել է, որ ընտրություններից հետո խորհրդարանում հեղափոխական թիմ էր հավաքվում, ցանկացել է մաս կազմել օրենսդիրում ծավալվող գերծընթացներին.

«Երկու տարի այստեղ գտնվելուց հետո ես իմ մեջ որոշում է կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ իմ ծառայությունները գործադիրում մատուցել: Քաղաքական թիմը տվել է հավանություն, և ես վայր եմ դնում մանդատս, տեղափոխվելում եմ ԱԻՆ, նախարարի տեղակալ»:

  • Կիսվել: