հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ին

Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ին

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար:

«Մարզական լուսաբանող Նոբել Առուստամյանին հավատարմագրեցին Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն, ՈւԵՖԱ»,-այս մասին գրել է Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան:

Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին:

Այդ մասին գրում է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը։ «Եթե աշխարհում կա անարդարություն, ապա սա այդ է։ Նոբել Առուստամյանը, փաստորեն, չի աշխատում Եվրոպայի առաջնությունում։ Նա չի հավատարմագրվել, Նոբելը չի հավատարմագրվել։ Քանի որ հավատարմագրումը պետք է հաստատեն բոլոր քաղաքների կազմկոմիտեները, իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից զրկել՝ հիմք ընդունելով համոզմունքներն ու ազգային պատկանելությունը: Բաքվում Եվրոպայի առաջնության կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը»,-սոցցանցերում գրել է Ուտկինը:

  • Կիսվել: