կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նման տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով․ Ադրբեջանի ԱԳՆ

Նման տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ գերատեսչությունը անհիմն է համարում Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման մեղադրանքները։

«Հայաստանի պնդումները, թե իբր Ադրբեջանը խախտել է իրենց «ինքնիշխան տարածքը», բացարձակապես անհիմն են: Ադրբեջանը շարունակում է ամրապնդել սահմանների պաշտպանության համակարգը` իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր կողմի քարտեզների հիման վրա, որոնք սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գիծը: Մենք միշտ հարգել ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը», – ասել է Աբդուլլաևան:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը նոր են դուրս եկել պատերազմից, ուստի սահմանների հաջող դեմարկացիան և դելիմիտացիան կարևոր դեր է խաղում խաղաղության և անվտանգության ապահովման գործում:

«Կցանկանայի ընդգծել նաև, որ վերջին ամիսներին կողմերի միջև տարաձայնություններ են առաջացել սահմանային հարցերի շուրջ, որոնք լուծվել են կողմերի բանակցությունների միջոցով: Մենք կարծում ենք, որ նման տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-նշել է նա ու հավելել, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում առկա լարվածության կարգավորմանը, իսկ մյուս կողմին կոչ է անում համապատասխան քայլեր ձեռնարկել:

  • Կիսվել: