կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նման հարցեր բերելով օրակարգ՝ հնարավորություն ենք տալիս, որ իրենք մեզ փորձեն կառավարել․ Պապոյան

Նման հարցեր բերելով օրակարգ՝ հնարավորություն ենք տալիս, որ իրենք մեզ փորձեն կառավարել․ Պապոյան

«Ամեն ինչ էլ կարող է լինել, եկեք ոչինչ չբացառենք, բայց ես չեմ ուզում կենտրոնանալ, թե ով ինչ է ասում, դա ամենամեծ պրոբլեմն է եղել, երբ մենք կենտրոնացել ենք դրա վրա, պետք է կենտրոնանալ, թե մենք ինչ ենք ուզում և ինչ ենք անում դրա  համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գևորգ Պապոյանն անդրադարձավ հարցին,թե  ինչ կարծիք ունի Ալիևի այն հայտարարության մասին, որ մինչև ՀՀ-ն չփոխի  Սահմանադրությունը, խաղաղության  պայմանագիր չի ստորագրվի, արդյոք պատճառնե՞ր է փնտրում  գործընթացը ձգձգելու համար։ 

«Սահմանադրության փոփոխության մասին քննարկումները ես համարում եմ բացառապես ՀՀ-ի ներքին գործը, դա բացարձակապես ՀՀ քաղաքացիների որոշելիքն է։ Նման հարցեր բերելով օրակարգ՝ հնարավորություն ենք տալիս, որ իրենք մեզ փորձեն կառավարել, բայց այդպես չի կարող լինել և չպետք է լինի։ Պետք չէ Սահմանադրության փոփոխության  այդ պրոցեսից վախենալ, կլինի վատ Սահմանադրություն՝ մեր սահմանադիրը չի ընտրի, կլինի լավը՝ կընտրի,ի՞նչ խնդիր կա․ մենք ենք որոշում»։ 

Նոր Սահմանադրության ընտրության հարցում ընտրակեղծիքները բացառեով՝ Պապոյանը նշեց․ «2021-ին ՀՀ-ում մեկ քվե կեղծվե՞լ է, 2018-ին մեկ քվե կեղծվե՞լ է»։

  • Կիսվել: