երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նման արարքներին նպաստում է ՀՀ-ում սանձազերծված հրապարակային արշավը՝ ուղղված ՌԴ-ին. Զախարովան՝ Երևանի՝ շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծման մասին

Նման արարքներին նպաստում է ՀՀ-ում սանձազերծված հրապարակային արշավը՝ ուղղված ՌԴ-ին. Զախարովան՝ Երևանի՝ շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծման մասին

Ռուսաստանը խստորեն դատապարտում է Երևանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի նկատմամբ վանդալիզմի ակտը, նման արարքներին նպաստում է հանրապետությունում ՌԴ-ին սևացնելու հրապարակային արշավը: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

՛՛Խստորեն դատապարտում ենք Երևանի շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ հունվարի 29-ին կատարված վանդալիզմի ակտը։ Խոր ցավով ենք նշում, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։

Տեսնում ենք բարեկամ հայ ժողովրդի կողմից տեղի ունեցածը չընդունելու սուր արձագանքը։ Նույնը ակնկալում ենք նաև Հանրապետության իշխանություններից, ինչպես նաև ակնկալում ենք այսուհետ նման բարբարոսության դրսևորումները կանխումը: Նման արարքներին նպաստում է հանրապետությունում սանձազերծված հրապարակային արշավը՝ ուղղված Ռուսաստանին և Հարավային Կովկասում նրա դերին՛՛,-ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: