հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Նիկոլը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է, նա Մոսկվայի դրածոն է. Շանթ Հարությունյան

Նիկոլը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է, նա Մոսկվայի դրածոն է. Շանթ Հարությունյան

Եթե մի ժողովուրդ չի կարողանում լավն ու վատը տարբերել, հասկանալ, թե չարն ու բարին որն է, երբեք պետք է հույս չունենա, որ կարող է լավ երկիր կառուցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

Ըստ նրա, առանց արժեքների հեղափոխության երկիրը չի կարող դզվե, իսկ Հայաստանում արժեհամակարգը գնալով գահավիժում է:

«Նախ պետք է պետությունը կարողանա մատուցել, թե ինչ արժեք է դավանում, ինչու է ստեղծվել պետությունը: Լևոնից մինչև հիմա դա չգիտեն, բոլորը Մոսկվայի դրածոներն են եղել: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի դրածո են: Այո, բոլորը տարբեր ինտելեկտուալ կարողություններ ունեն»,-նշեց նա:

Հարությունյանի կարծիքով, քաղաքականությանն ամենամոտը եղել են Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը.
 
«Մնացածը կիլոմետրերով հեռու են, «նամեստնիկներ» են աշխատել։ 1921  թվականի Լենին-Քեմալ պայմանագիրը հենց այսօր իրականացվում է, քանի որ Նիկոլը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է: Իսկ մարդիկ կան, ովքեր ամեն ինչ հասկանում են, ուղղակի լռում են»:

  • Կիսվել: