չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Փաշինյանը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում՝ նրա խափանման միջոցը պետք է փոխվի․ Շանթ Հարությունյան

Փաշինյանը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում՝ նրա խափանման միջոցը պետք է փոխվի․ Շանթ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ Ռոբերտ Քոչարյանին բանտում է պահում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։

«Խաչատուրովին բաց թողիր, ասում ես Լուկաշենկոն ու Նազարբաևը միջնորդեցին ես էլ միացա, բա այ սրիկա, Քոչարյանի համար էլ միացի Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, թե կողմ է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվի, Հարությունյանն ասաց․

«Քննությունը կարող է ընթանալ, ինքն էլ տանից գնա-գա, ոչ թե գործը կարճվի, այլ խափանման միջոցը փոխվի»։

  • Կիսվել: