չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նիկոլը Ղազախստանի համար աշխատեցնում է ՀԱՊԿ մեխանիզմները, Հայաստանի համար՝ ոչ. Վարդեւանյան

Նիկոլը Ղազախստանի համար աշխատեցնում է ՀԱՊԿ մեխանիզմները, Հայաստանի համար՝ ոչ. Վարդեւանյան

Հայաստանում ունենք հերթական միջազգային պատվիրակությունը և, ինչպես պայմանավորվել էինք, նման միջազգային հանդիպումների ժամանակ լսելի ենք դարձնելու Հայաստանի քաղաքական ճգնաժամը, որպեսի բոլորը իմանան, թե մեր երկրում ինչ վիճակ է»,-Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նախագահի նստավայրում տեղի ՝ ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։

Պատգամավորի խոսքով՝ միջազգային պատվիրակությունները պետք է իմանան, որ Հայաստանի հեռացող իշխանությունը մանդատ, լեգիտիմություն չունի:

Վարդևանյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն այն բացառիկ կառույցներից է, որ կարող է անվտանգային սպառնալիքների ժամանակ օգնի անդամ երկրներին:

«Բայց արդեն մեկ տարուց ավել է թշնամու զորքերը գտնվում են Սյունիքի մարզում՝ միջազգային ամենակոպիտ հանցանքի ձևով: Հարց է առաջանում՝ օրվա իշխանությունները դիմե՞լ են ՀԱՊԿ-ին»,-ասաց պատգամավորը և, հայտարարելով որ չեն դիմել, ներկայացրեց ՀԱՊԿ պայմանագրի ձևակերպումը, ըստ որի՝ ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի նկատմամբ որևէ ձևով ագրեսիան՝ ագրեսիա է բոլոր երկրների նկատմամբ:

Նա հայտնեց, որ ՀՀ իշխանություններն այդ գործիքից չեն օգտվել, քանի որ ապիկար են և չեն կարողանում ու ցանկանում պաշտպանել ՀՀ շահերը:

  • Կիսվել: