երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ժաննա Անդրեասյանը կմեկնի Կազան՝ մասնակցելու Միջազգային կրթական համաժողովին

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Կազան՝ մասնակցելու Միջազգային կրթական համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գործուղվում է Ռուսաստան:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2023 թվականի հունիսի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կազան)` Միջազգային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

  • Կիսվել: