հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ․ քննարկվում է Մարությանի պաշտոնանկության հարցը

Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ․ քննարկվում է Մարությանի պաշտոնանկության հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է անցկացնելու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։

Օրակարգում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության հարցն է:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները: Նախագծին միացել են ԲՀԿ-ի անդամները, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը:

  • Կիսվել: