Նիկոլ Փաշինյանը ստորագրեց «խաղաղության խորհրդի» հիմնադրումն ամրագրող փաստաթուղթը
Դավոսում տեղի ունեցավ «Խաղաղության խորհրդի» հիմնադրման արարողությունը, որին մասնակցեց նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այն միջազգային հակամարտությունների լուծման համար նախատեսված մարմին է, որի մշտական անդամակցության համար վճարվում է 1 միլիարդ դոլար։ Այն սկզբնապես նախատեսված էր Գազայի վերակառուցումը վերահսկելու համար: Սակայն կանոնադրության նախագիծը, կարծես թե, չի սահմանափակում դրա դերը միայն պաղեստինյան տարածքով։
Այս մարմինը ստեղծվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։


