չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նորընտիր վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Ֆլորին Կիցուին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ռումինիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին նորանոր հաջողություններ ու նվաճումներ, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև հարուստ պատմական կապերի, ինչպես նաև համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների և պետությունների»։

  • Կիսվել: