երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ չի հղել Թրամփին` Սոլեյմանիի սպանության կապակցությամբ. «Տեղեկատվության ստուգման կենտրոն»

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ չի հղել Թրամփին` Սոլեյմանիի սպանության կապակցությամբ. «Տեղեկատվության ստուգման կենտրոն»

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակը գրում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։

«Օգտվելով այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։

Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուրկել ԱՄՆ նախագահին։

 

Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ»,- գրել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը։

  • Կիսվել: