ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը դարձյալ ուղարկեց նախագահին

Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը դարձյալ ուղարկեց նախագահին

Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը դարձյալ ուղարկեց նախագահին:

՛՛Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում՛՛,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը և այն վերադարձրել է վարչապետին:

Նշենք, որ եթե այս անգամ էլ նախագահը չստորագրի միջնորդությունը, այն գնալու է Սահմանադրական դատարան, որը պետք է որոշում կայացնի 10-օրյա ժամկետում։

  • Կիսվել: