ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր է անում․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր է անում․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր է անում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Այս քարոզարշավը աննախադեպ է ատելության խոսքի կիրառմամբ։ Մեր վստահ համոզմամբ՝ վարչապետի ԺՊ–ն օգտագործում է ուղղակիորեն անթույլատրելի բառապաշար, ատելության բառամթերք, էլ չեմ խոսում հայհոյանքի մասին՝ ըստ էության, էսկալացիայի տանելով քարոզարշավը, հասարակության մի հատվածին ուղղորդելով՝ մեկ այլ հատվածը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում»,–ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի բռնություն պարունակող հայտարարությունները․ «Տո լավ էլ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ ու ճակատիդ շարում եմ», «Դու ոչ մի բան չես, դու տղա չես, դու տղամարդ չես», «Ջարդելու ենք ռոբասերժական ոհմակի ատամնաշարը», «Քաղաքական վենդետաներ, կադրային ջարդ ու փշուր է լինելու» և այլ մեջբերումներ։

«Սրանք քաղաքացիական բախումներ հրահրելու ուղղակի կոչեր են, նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր են։ Ես, ճանաչելով Փաշինյանին, կարող եմ ասել՝ որ դեպքում է նա հայտնվում նման ծանր հոգեբանական կրիզիսի մեջ, երբ տեսնում է իր մանիպուլյացիոն կոդերը չեն աշխատում»,–ասաց նա։

Ի դեպ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այստեղ գալուց ահազանգ է ստացել, որ  գումարներ են բաժանվում․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է 41,1 միլիոն դրամ բաշխել մարզի համայնքներին։

  • Կիսվել: