չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Աշխատանքի և աշխատողների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Վարչապետը շփվել է քաղաքացիների հետ, շնորհավորել տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի համար։

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել քայլերթ, որին հաջորդել է համերգ:

  • Կիսվել: