Նիկոլ Փաշինյանը մեկնում է Գերմանիա. հանդիպելու է Մերկելի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիխե Դեմմերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպմանը կողմերը քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, տնտեսական փոխգործակցությունը, արտաքին և անվտանգային քաղաքականությանը:
ՀՀ վարչապետը Գերմանիա կմեկնի փետրվարի 13-ին: