ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը մեջբերում կատարեց Աստվածաշնչից

Նիկոլ Փաշինյանը մեջբերում կատարեց Աստվածաշնչից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում կատարված փոփոխությունների մասին, մեջբերեում կատարեց Աստվածաշնչից։

Նրա խոսքով՝ արված փոփոխությունները մարդու համար են. «Այսպես կարող էր վարվել քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարությունը»:

Փաշինյանը մեջբերում արեց Մաթեոսի ավետարանի 25-րդ գլխի առակը՝ որովհետև սովվեցի ու դուք ինձ սնունդ տվեցիք, ծարավվեցի, խմեցրիք ինձ, բանտի մեջ էիք ու ինձ մոտ եկաք.

«Այսօր ՀՀ կառավարությունը, որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարություն, ամեն օր այցելում է իր բանտարկյալին. «Երբ նա սոված է, հաց է տալիս, ծարավ են, ջուր է տալիս: Քրիստոնեական արժեքները ճոռոմաբանությունը չէ, վերաբերմունքն է մարդու նկատմամբ:

ՀՀ-ում մարդու նկատմամբ վերաբերմունքը փոխվել է»:

Անդրադռանալով դատական համակարգին, նա նշեց․

«Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը նեղել է ընդդիմությանը, այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը: Բա էլ հեղափոխությունը ոնց էիք ուզում:

Սա է անկախ դատական համակարգի գոյության վկայությունը»:

Փաշինյանը խոսեց նաև քրեակատարողական հիմնարկների մասին՝ հայտարարելով, որ այնտեղ անմեղ մարդիկ չկան ու առաջին անգամ կալանավորված ու դատապարտված անձն ուտում է պետության տված հացը:

Նախկինում նման բան չի եղել, քանի որ ՔԿՀ-ում պետության տված հացն ուտելն անարժանապատիվ բան էր համարվում, քանի, որ տված հացն անարժանապատիվ է եղել:
 

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, վերոնշյալը նշանակում է, որ ՔԿՀ-ում գտնվող անձանց ընտանիքների սոցիալական դրությունն ավելի շատ չի ծանրանում գոնե այդ հանգամանքի բերումով:

 

  • Կիսվել: