չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:

2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը»,-ասված է որոշման մեջ։

  • Կիսվել: